Fact Check: Վարչապետը կորցրե՞լ էր զգոնությունը, թե՞ չի պահպանվել կորոնավիրուսի դեպքերի դրական դինամիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Ապրիլի 6-ին, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված անձանց հաստատված դեպքերի ամենափոքր թիվը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ուրախացրեց հանրությանը՝ տեղեկացնելով, որ եթե այս դինամիկան պահպանվի, ապա եկող երկուշաբթի օրվանից (ապրիլի 13) մենք կկարողանանք թուլացնել արտակարգ դրության ռեժիմները և վերադառնալ մեր բնականոն կյանքին։

Վարչապետը շեշտեց, որ դա հնարավոր է այն պարագայում, եթե հանրությունը խստիվ պահպանի Արտակարգ դրության ռեժիմը։

Վարչապետի ապրիլվեցյան վերաբերմունքը քննադատությունների արժանացավ, քանի որ պարզ էր, որ միայն մեկ օրվա ցուցանիշներով անհնար է և ոչ պրոֆեսիոնալ է գնահատականներ տալ կորոնավիրուսի հաստատված դեպքերի դինամիկային։

Ապրիլի 10-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զգուշացրեց. «Պետք չէ թվերով միայն պայմանավորել իրավիճակը»։ Նախարարը հավելեց՝ չպե՛տք է կորցնել զգոնությունը և պետք է պատրաստ լինել, որ դեռ երկար ժամանակ առօրյա կյանքին կամ այսպես ասած նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի։ Լրագրողի հարցին, թե ինչ նկատի ունի երկար ժամանակ ասելով՝ նախարարը պատասխանեց, որ նկատի ունի առնվազն 1-2 տարի։

Արդեն այսօր՝ ապրիլի 11-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո վարչապետը կրկին ֆեյբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ կառավարությունը դիրքորոշում ունի, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի։ Տեղեկացրեց նաև, որ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ և կքննարկվի այդ հարցը։ «Բայց մեր դիրքորոշումն այն է, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի, որովհետև դա անհրաժեշտ է վարակի հետագա կանխարգելման համար»։

Վարչապետի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը և պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, ինչը չի խոսում բնականոն կյանքին վերադարձի մասին։

Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, ոգևորվելով կորոնավիրուսի հաստատված դեպքերի մեկօրյա նվազմամբ, հուսադրել էր քաղաքացիներին, որ այդ դինամիկայի պահպանման դեպքում 1 շաբաթից հնարավոր է վերադարձ բնականոն կյանքին։ Սակայն մեկ շաբաթը չբոլորած տեղեկանում ենք, որ կայացվել է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու մասին որոշում՝ քաղաքացիների համար ֆիզիկական տեղաշարժի բոլոր սահմանափակումների պահպանմամբ։

Ուստի՝ կարող ենք եզրակացնել, որ կամ վարչապետը կորցրել էր զգոնությունը, կամ էլ չի պահպանվել վարչապետի պատկերացրած դրական դինամիկան։ Բայց որ ավելի հավանական է՝ փոքր թվերը բթացրել էին վարչապետի զգոնությունը, ով շտապել էր իր ոգևորությամբ կիսվել քաղաքացիների հետ՝ չմտածելով քաղաքացիների զգոնությունը թուլացնելու դեպքում հնարավոր բացասական հետևանքների մասին։ 


Կարդացե՛ք նաև՝

 Վերահսկելի՞ է վիրուսի շրջանառությունը, թե՞ ոչ․ Վարչապետն ու Առողջապահության նախարարը շարունակում են հակասել միմյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 Փաշինյանը ավետում է բարի լուր՝ հակադրվելով Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման գուժին. հակասություններ կառավարության անդամների հայտարարություններու
 Ինչ արժեն կառավարության գնած COVID-19 ախտորոշման թեստերը և մյուս սարքերը. ինչ է կատարվում բժշկական արտադրանքի համաշխարհային շուկայում
 Փաշինյանը սխալ և մանիպուլյատիվ պնդումներ է արել կորոնավիրուսի մասին հարցերին ի պատասխան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն