19-ամյա զինվորը ԲԿ է տեղափոխվել ձեռքի կտրված մատներով. Shamshyan.com

article-image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս պահին վիրավորին հետազոտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:   Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: 

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն