Երևանի քաղաքապետարանում ևս 29 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել (ՑՈՒՑԱԿ)

article-image

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական անգամ կարգադրել է պարգևատրել Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին։

06.04.2020թ. թիվ 417-Ա կարգադրության մեջ մասնավորապես նշվում է.

«1. 2020 թ. առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամանակն պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ հունվար և փետրվար ամիսների հաշվարկով՝ համաձայն հավելված հ. 1-ի և h. 2-ի։

2. Ընդունել ի գիտություն՝ 2020թ. մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակինցերին։»։

Քաղաքապետի խորհրդականներ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը պարգևատրվել են 560.000-ական դրամի չափով, իսկ խորհրդական Գարիկ Բարսեղյանը՝ 238.667 դրամի չափով։ Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգևատրվել է 400.000 դրամի չափով։ Բաժնի պետերի և մյուս աշխատակիցների պարգևատրման չափերը տարբեր են։

Քաղաքապետի մեկ այլ՝ 08.04.2020թ. թիվ 421-Ա կարգադրությամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 203.000 դրամի չափով։ Նրա անունը չկար նախորդ կարգադրության հավելվածում։

Ուստի՝ 2 կարգադրություններով պարգևատրվել են 103 աշխատակիցներ, ընդհանուր՝ 29.220.001 դրամի չափով։

Այսպիսով՝ միայն 2020 թվականի ընթացքում քաղաքապետ Մարությանն արձակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու 7 կարգադրություններ, որոնց համաձայն հատկացվել է ընդհանուր շուրջ 63 միլիոն դրամի պարգևավճար։
 


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն