Էրդողանը պոռոտախոս հայտարարություններ է անում. Ոսկանյան

article-image

 Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր թիրախների ցանկում չի ընդգրկի Ադրբեջանը՝ նաև հաշվի առնելով Իրանում «ադրբեջանցիների պատկառելի» քանակը։
Նախ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։ Ատրապատականցիները, չնայած թյուրքալեզվության հանգամանքին, մեծամասամբ չեն նույնացնում իրենց Արաքսից հյուսիս բնակվող էթնիկ ադրբեջանցիների հետ։ Այսմ ասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վարդան Ոսկանյանը։
 
 «Երկրորդը՝ նման պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց առանց այն էլ պատժիչ գործողությունների արդյունքում Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին, որոնց լիակատար ճնշման ուղղությամբ իրանական պետության կողմից արվող քայլերն, անտարակույս, էլ ավելի նպատակասլաց են դառնալու։
 
 Ի դեպ, Բաքվի բռնապետին նաև բացահայտորեն սպառնացող իրանական պետական, ռազմական հասարակական և հոգևորական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները, որոնք այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել նրան , եթե ղա պահանջի իրենց հայրենիք Իրանի պետական շահը»,- գրում է Ոսկանյանը։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն