ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են». Վարդևանյան

article-image

 «Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երեք տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին, առանց ընկալելու դրա իմաստը։ Միաժամանակ պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։ 2020 թվականի, հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմեբերի 9-ին ավելի հստակ մոռացել էին այդ դրույթը։
Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են» ու այդ ամենն արվում է մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։ Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած ըստ իրենց ընկալման «մանդատներից» ․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն