«Մտքերի գագաթաժողովները» ոչ մի գրամ միտք չեն ավելացրել մեր հանրային կյանքում. Ռուբեն Մելիքյան

article-image

 «Դիլիջանում երեկ և այսօր անցկացվում է 3-րդ «Մտքերի գագաթաժողովը», որին իր մասնակցությամբ պատվել է Մեծ Իշխան Գեորգի Ռոմանովը։
1-ին ու 2-րդ «Մտքերի գագաթաժողովները» փաստացի ոչ մի գրամ միտք չեն ավելացրել մեր հանրային կյանքում, զատո մի քիչ մեծացրել եմ մեր պոռոտամիտ ինքնագնահատականը - «Մենք աշխարհի առաջին ժողովուրդն ենք, որ անցկացնում ենք մտքերի գագաթաժողով»!!
Կլինի՞ այսուհետ մենք անցկացնենք բացառապես «Համեստության գագաթաժողով» կամ «Սնափառությունը արմատախիլ անելու համաժողով» կամ «Ինքնագովեստ կատարելու ու սեփական գրառումները լայքելու պրակտիկան խարազանելու խորհրդաժողով»։
Ահա այսպիսի մտքեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
 
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն