ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենսդրական փաթեթը. ովքեր են կողմ քվեարկել (ՑՈՒՑԱԿ)

article-image

Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ կողմ – 99, դեմ – 0, ձեռնպահ – 16 ձայներով ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենսդրական փաթեթը։

«Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ձեռնպահ։

Ըստ օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Նախագծի համաձայն՝ գույքի արժեքի շեմը 50 մլն դրամ է:

Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը: Հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը մի շարք քննադատությունների է արժանացել մասնագիտական հանրության՝ իրավաբանների, փաստաբանների կողմից, որոնց պնդմամբ՝ այն կարող է առաջացնել նյութաիրավական և դատավարական կարևորագույն սկզբունքների խախտումներ։

Իշխող ուժի ներկայացուցիչների պնդմամբ՝ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալու հետ բերել «թալանված գույքը», մինչդեռ մասնագիտական հանրույթը ավելի հավանական է համարում, որ այս կարգավորումներն օգտագործվելու են իշխող ուժի համար անցանկալի անձանց նկատմամբ վրեժխնդրությամբ պայմանավորված նրանց ունեզրկելու և այլ ոչ օրինական և ոչ իրավաչափ նպատակների համար։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն օրենսդրական փաթեթի առնչությամբ գրել էր. «Ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ եւ պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին եւ երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ»:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենսդրական փաթեթի անհատական քվեարկության ցուցակը՝ ստորև.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն