1in.am-ը ապատեղեկատվություն է տարածում. Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ չի հարուցվել

article-image

«Առաջին լրատվականը», որը պատկանում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ» վերնագրով հոդված է հրապարակել, որում, հղում անելով կայքի ունեցած տեղեկություններին, նշված է, որ «Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն»։

«Մեր տեղեկություններով այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Թե ով է այդ գործարարը, մեզ չհաջողվեց պարզել»,- նշված է հրապարակման մեջ։

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով. «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ»:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Ամրամ Մակինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն