Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը

article-image

 Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Արևելյան շրջանը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին շնորհել է «Ազատության պատվոնշան» մրցանակը։ «Ազատության պատվոնշան»-ը բարձրագույն մրցանակ է, որը շնորհվում է այն անձանց, ովքեր ընդգծված խիզախությամբ ու անձնվիրությամբ պայքարում են հանուն ազատության և արդարության։ Այս մրցանակը նախկինում շնորհվել է Դեսպան Ջոն Էվանսին, Սամանթա Փաուերին, սենատոր Ռոբերտ Մենենդեսին, սենատոր Թեդ Քենեդիին, Կոնգրեսական Նիկի Ցոնգասին, Մորգենթաու ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին, հեղինակավոր պատմաբան Թաներ Աքչամին, Բարոնուհի Քարոլայն Քոքսին, անվանի բժիշկ, հասարակական գործիչ Էրիկ Էսրաիլյանին:

Շնորհման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Արևելյան շրջանի 15-րդ տարեկան հանդիսության ժամանակ։

Հիշեցնենք, որ վերջին տաս տարիներին «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» (ICLaw) նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել Ադրբեջանի ոտնձգություններից հայերի միջազգային իրավական պաշտպանությանը: Ներկայումս Սիրանուշ Սահակյանը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ակտիվ աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի զոհերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։  

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն