ՀՀ Նախագահի աշխատակազմից պարզաաբանում են, թե Նախագահականում երեկվա ընդունելությանը մասնակիցներն ինչու չէին պահպանում հակահամաճարակային անոնները։ Նշենք, որ պարզաբանումն արվել է Facebook սոցիալական ցանցում արված փոստի մեկնաբանությունների բաժնում։
«Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման ԲՈԼՈՐ մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության: Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- ասվում է պարզաբանման մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am