Քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչներն իրենց աջակցությունն են հայտնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին

article-image

Օրեր առաջ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը «NEWS.am»-ի հարցմանն ի պատասխան անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը և նշել«Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Իր պատասխանում կաթողիկոսը նաև նշել էր«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։

Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել»։

Վեհափառի՝ նախագահ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հորդորը, որը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով և նախագահի առողջական վիճակով, աղավաղված ու մանիպուլյատիվ կերպով դաշտ էր նետվել ինչ-որ շահեր հետապնդող խմբավորումների, եկեղեցին վարկաբեկողների կողմից և հայտնվել «քննադատությունների» թիրախում։ Վեհափառի հորդորը նաև միանշանակ չէր ընդունվել իշխանական վերին և ստորին օղակներում գտնվողների կողմից, որոնք ոչ վայելուչ արտահայտություններ էին հնչեցրել վեհափառի հասցեին։

Ի հեճուկս այս ամենի, քիչ չէին նաև այն մարդիկ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել կաթողիկոսին և կրկին հիշեցրել եկեղեցու ունեցած կարևոր դերը Հայաստանի պատմության մեջ։ Նմանատիպ մի քանի հրապարակումներ ներկայացնում ենք ստորև։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրել է՝ 

Վերջինս թեմային նաև անդրադարձել է իր հարցազրույներից մեկում՝


 

Հայտարարությամբ է եկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը՝


 

«ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը գրել է՝


«Analitik.am» կայքի հիմնադիր, «ՎԵՏՕ» շարժման անդամ Անի Հովհաննիսյանը գրել է՝

 

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ևս անդրադարձել է խնդրին ու հրապարակումներ արել՝


 

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը իր հարցազրույցներից մեկում նույնպես անդրադարձել է խնդրին՝

 

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է՝

 

ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը գրել է՝

 

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես խնդրին անդրադարձել է իր հարցազրույցներից մեկում՝

 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է՝

 

Թեմայի առնչությամբ խոսել էր նաև մեկնաբան Աբրահամ Գասպարյանը՝

 

Թեմային անդրադարձել էր նաև «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը՝

 

Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է՝

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է՝

 

«Հանրային վերահսկողության կենտրոնի» նախագահ Բաբկեն Հարությունյանը գրել է՝

 

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Բաբայանը գրել է՝

 

«BlogNews.am»  կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է՝

 

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրել է՝

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է՝

 

ՀՀԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրել է՝

 

Արցախի Հանրապետության նախկին Մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն