ԱԺ փոխխոսնակը կրկին կեղծ և արդեն իսկ հերքված տեղեկություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում

article-image

Նախորդ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ կեղծ լուրերի մասին պարբերաբար խոսող և բողոքող ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 17-ին իր ֆեյսբուքյան էջում ապատեղեկատվություն է տարածել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ՝ կիսելով ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականի «fake news»-ը, որում ասվում էր, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ փոխխոսնակը կրկին կեղծ և արդեն իսկ հերքված տեղեկություն է տարածել՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» լրատվականի հրապարակումը, որում «Երկիր Մեդիա» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները մեղադրվում էին Փաշինյանի ելույթի կադրերի արտահոսքը կազմակերպելու համար։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերութան լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հրապարակման առնչությամբ ասել է. «Մի նախադասությամբ կասեմ՝ հիմարություն: Իրենց պատկերացրած լրագրությունը հենց սա է, որը կարելի է առանց որևէ բան ճշտելու՝ դատախազի կարգավիճակով հոդվածներ և լուրեր տպել»:

Իսկ «5TV» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, մեկնաբանելով հրապարակումը, ասել է. «Հարցի հասցեատերը ես չեմ, ոչ էլ Գեղամ Մանուկյանը: Հասցեատերը իրենք են: Բայց երեկվա «ֆաս» հրահանգից հետո ամեն ինչ սպասելի է: Կարող է վաղը պարզվի, որ նաև դուք եք, կամ մեկ ուրիշն է»:

Ինչպես նախորդ անգամ իրավացիորեն եզրակացրել էինք, այսուհետ կարելի է առհասարակ կասկածի տակ դնել ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի ֆեյսբուքյան էջում հայտնվող տեղեկությունների իսկությունը, ինչը նվազագույնը հարիր չէ նման պաշտոն զբաղեցնող անձին, իսկ որ ավելի կարևոր է, կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկի վրա և ոչ հայաստանյան ԶԼՄ-ներում շահարկումների առիթ դառնալ։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն