Քննչական կոմիտեում 2020թ. առաջին եռամսյակում հատկացվել է շուրջ 354 միլիոն դրամի (730.000 դոլար) պարգևավճար

article-image

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով տրամարդել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Հարցման պատասխանում նշվում է, որ 2020թ. առաջին եռամսյակի համար ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմում է 353.876.200 դրամ (ներառյալ հարկերը), որը համարժեք է շուրջ 730.000 ԱՄՆ դոլարին։ Իսկ ամսական պարգևավճարի չափը նախատեսված է  120.950.000 դրամ (ներառյալ հարկերը), որը համարժեք է շուրջ 250.000 ԱՄՆ դոլարին։

Միաժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ընդհանուր քանակը, ըստ հաստիքացուցակի, կազմում է 1088 աշխատակից:

Հարցման պատասխանը՝ ստորև.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն