Վարչապետի մանկավարժ աջակիցն առաջարկում է մորթել Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին

article-image

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանը, ով նախկինում զբաղեցրել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցը, առաջարկում է վարչապետի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին գումարով գնել և մորթել։ Այս մասին վերջինս ֆեյսբուքյան գրառում է արել, ապա հեռացրել այն, սակայն ֆեյսբուքյան օգտատերը հասցրել են պահպահնել այն։ 

Գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց առնել ու մորթել»։

Այս մասին հրապարակում է արել Հրանտ Ավետիսյանն ու գրել«Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ծնեց այնպիսի երևույթներ, որոնց մասին նախկին բռնապետ իշխանությունները չէին էլ պատկերացնում»։ Հրանտ Ավետիսյանի գրառմանը կից ներկայացված է Աշոտ Հոխիկյանի ջնջված գրառումը։


Ավելի ուշ, Աշոտ Հոխիկյանը մեկ այլ գրառում է արել ու գրել․ «Հարգելի հայրենակիցներ, ես այդ գրառումն արել եմ վիրավորված, որովհետև հարյուրավորներ վիրավորում են հեղափոխության կողմնակիցներին․․․ Դուք չե՞ք կարդացել կամ լսել, թե ինչ են ասում։Ես չեմ փորձում արդարանալ, բայց ես էլ ինքնասիրություն ունեմ։ Դուք ինչու չեք քարկոծում իշխանության կողմնակիցներին հայհոյողներին…Իսկ դա ժողավրդական ասույթի արդիականացման փորձ էր (վերաբերում է ժլատ մարդուն)»։
 


 

Այս գրառման տակ առկա հայհոյանքներից հետո մանկավարժն այն նույնպես հեռացրել է։ 

Աշոտ Հոխիկյանի էջի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ նա թունդ հեղափոխական  է և ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան ցույցերին՝ մերժել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ու Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Նա նաև հանդիսանում է Սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման աջակիցը։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը։ Այս օրենդրական փաթեթով կառավարությունն առաջարկել է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։ Առաջարկվել է նաև քրեորեն պատժել բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կոչերը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն