ԿԳՄՍՆ-ում 94 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել 2020թ. առաջին եռամսյակում

article-image

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ Հայցել էինք նաև նույն ժամանակահատվածում նախարարի և փոխնախարարների պարգևատրումների չափի մասին տեղեկություն։

Ի պատասխան հարցման՝ հայտնել են, որ առաջին եռամսյակի համար` 01.01.2020թ. մինչև 31.03.2020թ., նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով եռամսյակային գումարը կազմում է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 13.77 %-ը` 41.356.200 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»  հոդվածով ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 17.56 %-ը` 52.741.000 դրամ: Այսինքն 2020թ. առաջին եռամսյակում ԿԳՄՍՆ-ում հատկացվել է ընդհանուր՝ 94.097.200 դրամ, որը համարժեք է շուրջ 195.000 դոլարին։

Պատասխանում տեղեկացրել են նաև, որ 2020թ. առաջին եռամսյակի ԿԳՄՍ նախարարության ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում է 300.374.800 դրամ:

Հարցման պատասխանով չի տրամադրվել նախարարի և փոխնախարաների պարգևատրումների չափի մասին տեղեկությունը հետևյալ պատճառաբանությամբ. «Նախարարը և նախարարի տեղակալները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնյա անձինք, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող ենք ծանոթանալ եկամուտների հայտարարագրերի հրապարակումից հետո»:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն