Առքուվաճառքի գործարքները նվազել են. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը զգալի նվազել է մեկ տարվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 հազար 239 գործարք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 16 հազար 483, այսինքն՝ 1756-ով պակաս:

Սրան զուգահեռ նկատենք, որ Երեւանում բնակարանների գներն են կտրուկ բարձրացել: Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրը սեպտեմբերին կազմել է 650 հազար 100 դրամ կամ 1350 դոլար, իսկ օգոստոսին այն 635 հազար 300 դրամ էր, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը մեկ ամսվա ընթացքում 14 հազար 800 դրամով բարձրացել է:

Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակարանի մեկ քմ-ի գինը մեկ ամսվա տարբերությամբ բարձրացել է 8200 դրամով. 462 հազար դրամից դարձել է 470 հազար 200 դրամ: Մյուս վարչական շրջաններում եւս բնակարնների գները բարձրացել են. Շենգավիթ վարչական շրջանում սեպտեմբերին բնակարանի մեկ քմ-ի գինը 310 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 313 հազար 100 դրամ, Աջափնյակում 318 հազար դրամից դարձել է 320 հազար 100 դրամ, Դավթաշենում 327 հազար 100 դրամից հասել է 330 հազար դրամի:

Մասնագետների խոսքերով՝ Երեւանում բնակարանների թանկացումն իր պատճառներն ունի. բնակարանների թանկացմանը նպաստել է Երեւանում եկամտահարկի հետվերադարձի գործընթացի դադարը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն