Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 1-ին եռամսյակում ստացել են 572.500 դոլար պարգևավճար (276.530.000 դրամ)

article-image

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2020թ. առաջին եռամսյակի ընդհանուր չափը կազմում է 276.529.800 ՀՀ դրամ, որը համարժեք է ավելի քան 572.500 ԱՄՆ դոլարին։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ընդհանուր առմամբ պարգևատրվել է 1722 աշխատակից՝ միջինը 160.500 դրամ գումարի չափով (ներառյալ բոլոր հարկերը):

Նկատենք, որ պարգևատրման գումարների միջինացված տեսքով ներկայացնելը դուրս է տրամաբանությունից, քանի որ որոշ պաշտոնյաներ 2020 թվականի ընթացքում արդեն իսկ պարգևատրվել են մեկ և ավելի միլիոն դրամով։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը խրախուսվել են դրամական պարգևատրմամբ 1 միլիոն 800 հազարական դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Հետևաբար՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այս պատասխանն անհասկանալի է, եթե ոչ՝ հանրությանն ուղղակի մանիպուլացնելու փորձ։

Միաժամանակ հայտնել են, որ առաջին եռամսյակի պարգևավճարների ֆոնդը կազմել է 414.109.800 դրամ, որից 137.580.000 դրամ վճարվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության արտահիվանդանոցային ծառայություն իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողներին պարգևատրելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է նաև, որ ամսական պարգևավճարների վերաբերյալ կարգադրությունները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Քաղաքապետի կարգադրություններ» ենթաբաժնում:

Սակայն պետք է նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքում 2020 թվականի պարգևատրումների վերաբերյալ հրապարակված է քաղաքապետ Հայկ Մարությանի ընդամենը 8 կարգադրություն, որոնցով հատկացված պարգևավճարների հանրագումարը ոչ թե  276.529.800, այլ 66.524.001 ՀՀ դրամ է՝ ավելի քան 4 անգամ պակաս մեզ տրամադրված թվից։ Նույնը կարելի է ասել աշխատակիցների թվի մասին. մեզ տրամադրված պատասխանում նշվում է, որ պարգևատրվել է 1722 աշխատակից, մինչդեռ հրապարակված կարգադրություններով պարգևատրված աշխատակիցների թիվն անհամեմատ փոքր է։

Հրապարակված կարգադրությունները՝ ստորև.
 


Հետևաբար, կարելի է միանշանակ եզրակացնել, որ քաղաքապետի՝ պարգևատրումների վերաբերվող ոչ բոլոր կարգադրություններն են հրապարակվում պաշտոնական կայքում։ Ուստի՝ լրատվականներն ու հանրությունը՝ առանց տեղեկություն ստանալու հարցման և պատասխանի, չեն կարող տիրապետել Երևանի քաղաքապետարանում պարգևավճարների մասին ամբողջական տեղեկատվությանը։

Թե ինչ նպատակով չեն հրապարակվում Երևանի քաղաքապետարանի խոշոր չափերով պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունները, կարծում ենք, կարելի է կռահել։

Հարցման պատասխանը՝ ստորը.
 

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև`

 ՊԵԿ-ում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 1 մլրդ 39 մլն դրամ
 Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար (22.3 մլն դրամ)
 Նախագահի աշխատակազմում փետրվար ամսին հատկացվել է 33,4 մլն դրամ պարգևավճար
 ԿԳՄՍՆ-ում 94 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել 2020թ. առաջին եռամսյակում
 Քննչական կոմիտեում 2020թ. առաջին եռամսյակում հատկացվել է շուրջ 354 միլիոն դրամի (730.000 դոլար) պարգևավճար
 Հանրային հեռուստաընկերությունում 32,6 մլն դրամ պարգևավճար է հատկացվել 2020թ. առաջին եռամսյակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն