Ոստիկանությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 2 մլրդ 460 մլն դրամ (ավելի քան 5 մլն դոլար)

article-image

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ  ոստիկանության աշխատակիցներին (ծառայողներին) 2020 թվականի առաջին եռամսյակի համար պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է ընդհանուր գումարով 2.460.472.700 դրամ, որը համարժեք է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարին։

Ոստիկանությունում հունվար ամսվա համար պարգևատրվել են 730.674,000 դրամ, փետրվարին՝ 839.803.000 դրամ, իսկ մարտին՝ 889.995.700 դրամ:

Հարցման պատասխանը՝ ստորև.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն