Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են շուրջ 265.000 դոլար. նախարարն ու տեղակալները պարգևատրվել են 7.5 մլն դրամի չափով

article-image

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Ի պատասխան՝ նախարարության մամուլի քարտուղար Ս. Մարտիրոսյանը հայտնել է, որ 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 126.220.597 ՀՀ դրամ, որից՝ փետրվարին հատկացվել է 121.240.002 դրամ, իսկ մարտին 4.980.595 դրամ։ Հունվարին նախարարության աշխատակիցներին պարգևավճար չի հատկացվել։

Միաժամանակ հայտնել են, որ նշված ժամանակահատվածում նախարարի և նախարարի տեղակալների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 7.454.072 դրամ, որը նրանք ստացել են փետրվարին։

Նկատենք, որ 2019 թվականին նախարարությունում ընդհանուր առմամբ տրամադրվել էր 237.148.239 դրամ պարգևավճար։ Այսինքն՝ միայն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արդեն իսկ հատկացվել է նախորդ ամբողջ տարվա ընթացքում հատկացված պարգևավճարների կեսը։

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն