Մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև չէի կարող ապրել լավ, երբ ժողովուրդն ու հայրենիքը աղետի մեջ էին. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսաշար է սկսում «Ստի վերջը» խորագրով։ Այս մասին տեղեկանում ենք Մինասյանի ֆեյսբուքյան էջից։

Մինասյանը հրապարակել է տեսաշարի առաջին մասը, որում անդադարձ է կատարել 2019 թվականին Հռոմում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ իր հանդիպմանը, որի ընթացքում վերջինս, ինչպես Մինասյանն է նշում, փոխանցել է Նիկոլ Փաշինյանի «մեսիջը»։ Դեսպանը նշել է, թե ինչու է մերժել Փաշինյանի առաջարկը և ինչ հետևանքների գնով։ 

Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է վաղուց, սակայն մտերիմ չեն եղել: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի ինչ-որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները իր և իր հարազատների նկատմամբ կդադարեցվեն:

«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:

Մինասյանը տեսանյութի վերջում նաև կոչով դիմել է ՀՀ իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն