Նիկոլ Փաշինյանը հիստերիայի մեջ է. թիմին հրահանգել է մոբիլիզացվել ընդդեմ Միքայել Մինասյանի

article-image

Երեկ՝ մայիսի 2-ին, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» խորագրով տեսաշարի առաջին մասը, որում անդրադարձել է այդ ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ 2019թ․ Հռոմում իր հանդիպմանը։  

Ինչպես ներկայացրել է Մինասյանը, այդ հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե նա որոշակի գումար վճարի ինչ-որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները իր և իր հարազատների նկատմամբ կդադարեցվեն, և նա կկարողանա իր հանգիստ կյանքն ապրել Հայաստանի սահմաններից դուրս։

Մինասյանը, որը մերժել է Փաշինյանի առաջարկը, ասել է«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»։

Միքայել Մինասյանի խոսքերը, անշուշտ, մտահոգվելու և մի շարք հարցադրումների տեղիք են տալիս։ Մասնավորապես, ի՞նչ իրավական հիմքերով է Փաշինյանը նման քայլի դիմել, քանի՞ անգամ է Փաշինյանը նման առաջարկներ արել և քանի՞ հոգու, քանի՞ անգամ, ու՞մից և ի՞նչ չափով է Փաշինյանը գումարներ ստացել, ու՞ր են ուղղվել այդ գումարները և այլն։

Այս և այլ կարևոր հարցադրումներին պատասխաններ և պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իշխանության ներկայացուցիչներին և իր պրոպագանդիստներին հիստերիկ կերպով արձագանքել Միքայել Մինասյանի տեսանյութին, որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, լծվել էին գրառումներ կատարելու գործին։ Առաջադրանքը պարզ էր՝  «մեղավոր են բոլորը՝ բացի Փաշինյանից» սկզբունքով պետք էր Մինասյանի խոսքերը «ծիծաղելի» դարձնել և խուսափել բովանդակային անդրադարձերից։ Իշխանության ներկայացուցիչներից և նրանց պրոպագանդիստներից ոմանք էլ այնքան «մարտական» էին տրամադրվել, որ գերակատարել են իրենց առաջադրանքը՝ կատարելով մինչև 22 գրառում։

Բացի իշխանական ամբողջական մոբիլիզացիայից՝ ընդդեմ Միքայել Մինասյանի «աշխատել են» նաև 3000-ից ավելի ֆեյքեր, որոնք բացասական գրառումներ են թողել լրատվամիջոցների և Միքայել Մինասյանի տեսանյութի ներքո, որոնք կներկայացնենք հաջորդիվ։

Իսկ այժմ ստորև ներկայացնում ենք իշխանության ներկայացուցիչների և նրանց պրոպագանդիստների բովանդակազուրկ և հիստերիկ արձագանքը նախկին դեսպանի տեսանյութին, որին, փաստենք, մինչ այս պահը պաշտոնական արձագանք չկա։

«Մարտական» տրամադրվածություն ունեցողների շարքը գլխավորում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ Վերջինիս գրառումնեը այս պահին թվով 22-ն են։

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրել է՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը 3 գրառում է արել՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը 2 գրառում է արել՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նույնպես 2 գրառում է արել՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ևս 2 գրառում է կատարել՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ է 2 գրառում արել՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրել է՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել է՝

 

 

Իրեն անկախ հռչակած, սակայն իշխանամետ գործունեություն ծավալող պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրառում է կատարել, ապա՝ հեռացրել այն՝

 

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նույնպես գրառում է կատարել, ապա՝ հեռացրել այն՝

 

 

ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը գրել է՝

 

 

3 գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը՝

 

 

ՀՀ ԱԺ աշխատակից Նվարդ Ավետիսյանը 2 գրառում է արել՝

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը գրել է՝

 

 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է՝

 

 

Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը գրել է՝

 

 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը գրել է՝

 

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը գրել է՝

 

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը նույնպես 2 գրառում է արել`

 

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը 5 գրառում է արել՝

 

 

4 գրառում էլ արել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը՝

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակից, իմքայլական Տարոն Միրոյանը 3 գրառում է արել՝

 

 

«ՔՊ» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն էլ 2 գրառում է կատարել՝

 

 

Իշխանամերձ շրջանակներից Տիգրան Մազմանյանը 2 գրառում է արել՝

 

 

«Հեղափոխության պահապաններ» Հայկ Ստեփանյանը և Վահե Խանդիլյանը միասին 7 գրառում են արել՝

 

 

6 գրառում է արել իշխանության շահերը սպասարկող «փորձագետ» Ռուբեն Մեհրաբյանը՝

 

 

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը 3 գրառում է արել՝

 

 

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Արթուր-Լիպարիտ Պետրոսյանը գրել է՝

 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «սորոսական» Դանիել Իոաննիսյանը 2 գրառում է արել՝

 

 

2 գրառում էլ արել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ, «սորոսական» Լևոն Բարսեղյանը՝

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, «սորոսական» Արսեն Խառատյանը գրել է՝

 

 

«Սորոսական» իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրառում է կատարել, ապա՝ ջնջել այն՝

 

 

Իշխանամերձ շրջանակներից Անուշ Լալայանը գրել է՝

 

 

Փաշինյանի աջակից Դավիթ Հովհաննիսյանը գրել է՝

 

 

Իշխանամերձ շրջանակներից Կարո Ղուկասյանը 4 գրառում է կատարել, ապա՝ ջնջել դրանց մի մասը՝

 

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն