Արդարադատության նախարարությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 57 միլիոն դրամ. Բադասյանը պարգևատրվել է 2.4 միլիոն դրամի չափով

article-image

AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ Հարցումների պատասխանների արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը հայտնել է, որ նախարարության աշխատակիցների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 57.089.300 դրամ, այդ թվում՝ հունվար և փետրվար ամիսների համար համապատասխանաբար՝ 28.981.200 դրամ և 28.108.100 դրամ:

Միաժամանակ տեղեկացրել են, որ նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9.519.200 դրամ, այդ թվում ըստ ամիսների` նախարար Ռուստամ Բադասյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 2.395.400 ՀՀ դրամ, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ստացել է 2.002.200  դրամ, նախարարի տեղակալները (թվով՝ 3) ստացել են 1.707.200-ական դրամ, այսինքն՝ 5.121.600 դրամ։

Հարցման պատասխանը՝ ստորև.
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն