COVID-19-ից մահացել է 23 պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան

article-image

«Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ասուլիսում:

«Այս պահին իրականացված շուրջ 1 մլն 200 հազար պատվաստման փորձը ցույց է տալիս, որ դրանք անվտանգ են, արդյունավետ են: Այս 1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել են առողջական խնդիրների որոշակի բողոքներ: 40-ից ավելիի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուս, այսինքն առողջության հետ կապված բողոքները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պարզապես քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է և պատվաստվել է, չի ունեցել որևէ սիմպտոմ»,-ասաց Ավանեսյանը։

 «23 քաղաքացիներ են, որոնց ընդհանուր միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում, հիպերտենզիա»,- հավելեց նախարարը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն