Զինվորների ծնողները դրսում միջնորդ գողականների են գտել, գումար հավաքել, տվել, որ իրենց որդիների աճյունները կարողանան ստանալ. Արամ Գևորգյան

article-image

Օրեր առաջ ադրբեջանական կողմը հայկական կողմին էր փոխանցել 11 հայ զինծառայողի աճյուն: Մոտ օրերս այդ տղաներից 9-ի հուղարկավորությունն է:
Ու ձեզ ոչ մի պաշտոնական աղբյուր չի ասի, որ այդ աճյունները ստանալու համար, ըստ օդում կախված լուրերի, զինվորների ծնողները դրսում միջնորդ գողականների են գտել, գումար հավաքել, տվել, որ իրենց որդիների աճյունները կարողանան ստանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է BlogNews.am կայքի խմբագիր Արամ Գրևորգյանը
 
«Ասում են թուրքերը մասունքները հանձնելուց ասել են. «Նենց են կռվել էս տղերքը, էնքան կորուստ են մեզ պատճառել, ու էնքան կատաղած ենք եղել մենք իրանց վրա, որ մեր մոտ ենք թաղել, որ հետքերը չգտնեն, չհերոսացնեն»:
Մենք իբրև թե ունենք պետություն, կան գերատեսչություններ, կա ԱԺ նախագահ, ով էս ամենի ֆոնին 200.000 դոլարանոց մեքենայով ա երթևեկում, կա վարչապետացու, ով ուղղակի պատասխանատուն է այս պատերազմի ու զոհերի, բայց չգիտես ինչու այդ նույն պետության համար զոհված զինվորի աճյունը թուրքերի մոտից բերելու համար ծնողն ա վճարում ու գողականներ խառնում: Պետությունը մեռած ա, պետության ղեկավարը մեռած ա, չկա: Բուտաֆորիայա ընդեղ քցած, ով կխոսա ամեն բանից, բացի իր բաժին պատասխանատվությունից:
 
Չգիտես էլ ինչ ասես էս ամենի պատասխանատուներին, որ սիրտդ մի քիչ հովանա: Թերևս մենակ մաղթես, որ իրենք էլ զգան էն, ինչ զգում ա իր զավակի մարմինը նրա զոհվելուց մեկ տարի անց միայն գտնող ու հուղարկավորող ծնողը:
Աստծուց ստանաք...»,- այս մասին գրում է Գևորգյանը։
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն