Այս մումիան, որը 800-ից 1200 տարեկան է, գտել են Լիմայի մոտակայքում գտնվող Կաջամարկիլիա հնագիտական համալիրի հետազոտողները:
Սան Մարկոսի ազգային համալսարանի հետազոտողները զմրսված մարմինը գտել են գետնի տակ՝ քաղաքի հրապարակի մեջտեղում՝ Կաջամարկիլյա հնագիտական վայրում՝ Լիմայից 25 կմ հեռավորության վրա:
Մումիային կապել են պարաններով և ձեռքերով ծածկել դեմքը, ինչը, ըստ հետազոտողների, հարավային պերուական թաղման սովորույթ է: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Աղբյուր՝ AntiFake.am