Կամուրջը մասամբ փլուզվել է. երթևեկությունը դարձել է միակողմանի ու կա վտանգ, որ փլուզումը կշարունակվի

article-image

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե  կամրջի որոշ հատված փլուզվել է:  Բարեբախտաբար, ուժածներ չկան և նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի:  

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 49 հրշեջ-փրկարարակա ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանի հետ սահմանազատել են տարածքը, իսկ ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Վարդգես Հարոյանն ու Գագիկ Կարապետյանը   գյուղի սկզբնամասում ծառայութուն են կատարում և նշված հատվածով անցնող վարոդներին զգուշացնում և հորդորում են, որպեսզի ուշադիր լինեն:

Համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը տեղեկությունը օպերատիվորեն փոխանցել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն արդեն ժամանում են գյուղ՝ տեղում խնդրին ծանոթանալու և լուծումներ գտնելու համար:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ կամուրջը կառուցվել է  60-ականներին, երկարությունը 10 մետր է, լայնությունը՝  6 մետր:  

Եթե կարճ ժամանակում այն հիմնովնի չվերանորոգվի, ապա ամեն պահի հնարավոր է՝  մյուս հատվածն էլ փլուզվի ու գյուղը կտրվի արտաքին աշխարհից: 

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն