Արցախի դիրքերից ադրբեջանցիների պահանջով իջեցվել են հայկական դրոշները․ 168․am

article-image

168.am-ի տեղեկություններով` Արցախի Պաշտպանության բանակի՝ Շուշիին հարող դիրքերում, որոնց մոտակայքով ադրբեջանցիները երթևեկ են անում,  հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։

Արցախից մեզ հետ կապ հաստատած զինվորների փոխանցմամբ` վերադաս հրամանատարությունից տեղեկացել են, որ նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման է դրել` այլապես սպառնալով կրակել։

ՀՀ իշխանությունների հրահանգով հենց այդ հանդիպումից հետո էլ Արցախի դիրքերից իջեցվել են հայկական դրոշները։

Աղբյուր՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն