Հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել. Նաիրա Զոհրաբյան

article-image

«Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի հոգեհանգիստն էր։ Հայկը հրետանավոր էր։ Վերջին անգամ մոր հետ խոսել է անցյալ հոկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց զոհվել։
Հայկի մայրը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց։
Այդ ամիսներին ու նաեւ հիմա Հայկի մայրը դժոխքի միջով է անցել։
Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել։ Շիրխանյանի ուղարկած տականքը Հայկի մորը, բնականաբար, գումարի դիմաց, պարբերաբար կեղծ լուրեր է փոխանցում, թե որդին ողջ է, Բաքվի Շուբանի բանտում է ու ոտքից վիրավոր է։
Երբ Հայկը վաղուց զոհված էր։
Այսօր ահա այդ պայծառ տղայի հոգեհանգիստն էր։
Ես մի հարց ունեմ ԱԱԾ-ին՝ Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար։
Թե՞ ինքը ու իր նմանները ինդուլգենցիա ունեն։
Հը՞, պարոն Աբազյան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն