Լավ կյանքի համար անհրաժեշտ եկամտի սպասելիքը անգամներով իջել է. Հրանտ Միքայելյան

article-image

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խոսակցություններում շատերը հղում են անում մինչև 2018 թվականը առկա իրավիճակի անընդունելիությանը, որի պատճառով ժողովուրդը չդիմացավ, և տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

«Ժողովուրդը չկարողացավ տանել մի քանի բան.

- նեպոտիզմ,

- աղքատություն,

- քաղաքական ոչ ազատ վիճակ:

Դեռ 2019 թվականին դատարանների վրա հարձակմամբ մենք տեսանք, թե ինչպես են թվացյալ ազատությամբ տոգորված մարդիկ ձգտեցին ոչ թե ազատության, այլ սեփական դիկտատուրային (ստրուկը սեփական ստրուկին է ցանկանում, այո): Դրանից հետո մենք ականատես եղանք ԱԱԾ-ի կողմից գաղտնալսումների հոսքի, ֆեյքերի դեմ քաղաքական պայքարի, խաղաղ ցուցարարների դեմ մշտական հարձակումների, արտակարգ, այնուհետև` ռազմական դրության, որը տևեց մեկ տարի, ձերբակալությունների և քաղաքական ակտիվիստների ազգականներին աշխատանքից ազատումներին, բանակի քաղաքականացմանը, խորհրդարանի շենքում զինված անձանց ներկայությանը, և վերջապես, համակարգչային վիրուսին, որը տարածվել էր կառավարության կողմից: Ի դեպ, բոլոր նրանք, որոնք բերում էին Սաակաշվիլու ժամանակաշրջանի Վրաստանի օրինակը, պետք է ուրախանան. նրանց սպասելիքները մեկին մեկ իրականացել են: Սակայն խոսել քաղաքական ազատությունների աճի մասին` տարատեսակ քաղաքականացված վարկանիշներից դուրս, անհնար է, իսկ հակառակի մասին` ոչ թե կարելի է, այլ` անհրաժեշտ:

Ինչ վերաբերում է նեպոտիզմին, ես միշտ շրջանցել եմ նման թեմաները, քանի որ քաղաքականության անձնավորումը սիրողական մակարդակի է: Ակնհայտ է, որ այն նախկինում եղել է, կա նաև այսօր: «Հետքը», ինչպես նաև դեղին մամուլի և տելեգրամ-ալիքների մի ահռելի բազմություն ամեն օր է գրում դրա մասին: Տարբերությունը ընկերների և ազգականների թվի (նախկին իշխանությունների դեպքում ավելի շատ է եղել) և ներդրված մեխանիզմների որակի (հիմա դրանք ավելի քիչ են) մասին է: Այդ պատճառով էլ, երբ մենք մեկ անձից զանգվածային գնումներ ենք տեսնում, պետք չէ զարմանալ - «իրենք» դեմ էին ցանկացած վերահսկողությանը, և արդյունքները արդեն սկսել են երևալ:

Վերջապես, աղքատության մասին: Նախկինում մենք արդեն խոսել ենք այն մասին, որ աղքատության չեզոք ցուցանիշները կարևոր չեն: Քաղաքական տեսանկյունից կարևոր է այն, թե մարդիկ, իրենց կարծիքով, ինչից են զրկված: Իսկ սա արդեն հարաբերական զրկանք է: Նյութական տեսանկյունից այն կախված է երկու գործոնից` իրական եկամուտներ և սպասելիքներ: Եթե ձեր եկամուտը 100 դոլար է, իսկ դուք ուզում եք ունենալ 400 դոլար, ապա դուք ստանում եք անհրաժեշտ գումարի ընդամենը մեկ քառորդը: Իսկ նույն եկամտի դեպքում ձեր սպասելիքները 200 դոլար են, ապա զրկանքի մակարդակը երկու անգամ ցածր է, իսկ բավարարվածության մակարդակը` շատ ավելի բարձր:

Եթե մինչև «թավշյա հեղափոխությունը» սպասելիքները միշտ աճում էին և համակարգայնորեն բարձրանում էին, ապա դրանից հետո իրավիճակը հակառակ կողմ է շրջվել: Լավ կյանքի համար անհրաժեշտ եկամտի սպասելիքը անգամներով իջել է, նույնիսկ գոյատևման համար, պարզվում է, անհրաժեշտ է երեք անգամ ավելի քիչ: Սրան ավելացնենք նաև գնաճ և կհասկանանք, թե ինչպես է փոխվել հանրային ընկալումը անցած ժամանակահատվածում, ինչպես նաև այն «չափերը», որոնցով մարդիկ վերաբերվում են իրենց կյանքին:

Աղյուսակներում «Հայաստանի սոցիալական պանորաման և աղքատությունը» ուսումնասիրության արդյունքներն են, որոնք վերջին տվյալներն (2020 թվականի համար) են` հրապարակված մի քանի օր առաջ»,- գրել է Հրանտ Միքայելյանը:

Թարգմանված է ռուսերենից:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն