Ալեն Սիմոնյանը ստում է. Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը եղել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Այսօր Ազգային ժողովում ծեծկռտուք էր։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից Էդմոն Մարուքյանի հասցեին տեղած վիրավորանքներից հետո տեղի ունեցավ ծեծկռտուք, որին մասնակցեց ԱԺ դահլիճում գտնվող պատգամավորների մեծամասնությունը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։

Նշենք, որ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիմոլ Փաշինյանի, նույնպես ներկա էր նիստին, քանի որ քննարկվում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը։

Ծեծկռտուքի վերաբերյալ տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են պատգամավորները նախարարների հետ միասին փորձում հանգստացնել վեճի մասնակիցներին։

Կադրերում երևում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը։

 

Հետաքրքիր է, որ պատգամավորները չխորշեցին իրենց քաղաքական առաջնորդի ներկայությամբ ծեծկռտուք սկսել։

Միջադեպին հաջորդած ճեպազրույցում, սակայն, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծեծկռտուքի պահին դահլիճում գտնվելու փաստը։ «Նիկոլ Փաշինյանը ստեղ չի եղել», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Սակայն Ալեն Սիմոնյանը ստում է։

Այնինչ նիստի տեսագրության մեջ պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ներկա է եղել դահլիճում:

Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը կադրում է 0:11-րդ վայրկյանին։ 0:40-րդ վայրկյանում, երբ իրավիճակը սրվեց, անցել էր ընդամենը 30 վայրկյան, և հազիվ թե նման պայմաններում վարչապետը լքեր դահլիճը։

Ալեն Սիմոնյանը նաև հերքեց այն փաստը, որ Էդմոն Մարուքյանին հարվածել են նաև մեջքից՝ մասնավորապես պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, սակայն կադրերը այլ բան են ապացուցում։

Փոխխոսնակը հայտարարեց, որ Արտակ Մանուկյանը չի հարվածել, իսկ Վահե Ղալումյանի հարվածից առաջ նրան ևս հարվածել են։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն