(VIDEO) Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է բանավոր պայմանավորվածություններից և խճճվում իր ստերի մեջ

article-image

Ի թիվս այլ հարցերի, որոնք գերազանցապես վերաբերում էին ռազմագերիների վերադարձին, Սյունիքի անվտանգությանը և «միջանցքին» վերաբերվող թեմաներին` այսօր Կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի բանավոր պամանավորվածությունների մասին:

Ռուստամյանի հարցը հետևյալն էր. «Ձեր (Նիկոլ Փաշինյանի- խմբ.) կառավարման օրոք գիտությամբ, թե անգիտությամբ բանակցային գործընթաց է ներմուծվել «բանավոր պայմանավորվածություններ» ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու արատավոր գործելաոճ: Խոսքը ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված, թեկուզև բանավոր պայմանավորվածությունների մասին է: Բանավոր այդ ընթացակարգերով ձեռք բերված համաձայնությունների գոյությունը և դրանց ծանր հետևանքները հանրությունը, ցավոք, իմանում է դրանց կատարվելուց հետո, և դրանց իրագործման արդյունքում ուղղակի ականատես է լինում նոր զիջումների: …. Իսկապես շատ կարևոր է հասկանալ, թե սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների: Սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»:

Նիկոլ Փաշինյանը միանգամից պատասխանեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել: Այդ նարատիվը, որ կան բանավոր պայմանավորվածություններ, ինչ-որ գաղտնի, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:

Ռուստամյանի արձագանքին, թե` «ինքներդ եք հայտարարել դրանց մասին»` Փաշինյանը մեջբերեց Մեսրոպ Մաշտոցին:
 


 

Ռուստամյանի հարցին հաջորդեց մեկ այլ ընդդիմադիրի հարցը, դարձյալ` բանավոր պայմանավորվածությունների մասին: Պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ խոսվում է այն մասին, որ Կովսականից և Սանասարից հետքաշումը եղել է բանավոր փոխըմբռնման հիման վրա:

Աննա Գրիգորյանը մեջբերեց նաև ԱԱԾ-ից մի հարցման պատասխան, որում նշվում է, որ «Գորիս - Դավիթ Բեկ, Կապան - Ճակատեն ճանապարհների հատվածներում քաղաքացիների անվտանգությունը, երթևեկությունը` առհասարակ, կազմակերպումն իրականացվում է ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունների միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունների արդյունքում»:

Արդյունքում` Նիկոլ Փաշինյանը արեց իր հերթական խոստովանությունը այս անգամ նաև Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում բանավոր ըմբռնման վերաբերյալ, որը, սակայն, տեղ չի գտել հրապարակված հայտարարության մեջ:
 


Նիկոլ Փաշինյանը կառավարման ավելի քան երեք տարիների ընթացքում քրոնիկ ստախոս է դարձել և առահասարակ այլևս չի կարողանում բռնել թելը` ստախոսության մեջ հերթական անգամ «չբռնվելու» համար:

Փաշինյանի հերթական սուտը հեշտ ապացուցելի է, քանի որ նա ինքն է խոսում բանավոր ըմբռնումների և պայմանավորվածությունների մասին, թե՛ հարցազրույցում, որը մեջբերվեց պատգամավորի կողմից, թե՛ տարբեր հայտարարություններում:

Օրինակ, դեկտեմբերի 13-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսում է Զանգելանի և Կուբաթլուի շրջանների վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակության բացակայության մասին. «Հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, … բանակցությունների ընթացքում եղել է ԸՄԲՌՆՈՒՄ, որ այդ հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Նկատենք` սրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, համենայն դեպս, նման փաստաթղթի գոյության մասին հայտնի չէ:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը խոսում է արդեն Մոսկվայում պաշտպանության նախարարների հանդիպման և ռազմավարական նշանակության ճանապարհի մասին, որի «կոորդինատների և սահմանների ճշգրտման մասին կան որոշակի հարցեր»:

«Երեկ` մինչև կեսգիշերնանց, Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ, իրադրության լուծման մի քանի առաջարկներ և մի քանի տարբերակներ կան…»,- նիստի ընթացքում ասել է վարչապետ Փաշինյանը:

Ակնհայտ է, որ նման քննարկումների արդյունքում, ինչպես նաև հետագայում հրապարակված և այդպես էլ չհաստատված փաստաթուղթը վերաբերվում էր հենց նման քննարկումներին և բանավոր պայմանավորվածություններին, որոնց արդյունքն էլ այսօր Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն հատվածներում ադրբեջանական ուժերի սահմանված վերահսկողությունն է:

Պայմանավորվածությունների և ըմբռնումների մասին հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել է հաջորդ օրը` դեկտեմբերի 14-ին` իր ուղերձում.

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի եւ Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ բանակցությունների ընթացքում եղել է ԸՄԲՌՆՈՒՄ, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը բանավոր ըմբռնման մասին խոսել է նաև դեկտեմբերի 27-ին` Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, այն էլ` երկու անգամ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է ԲԱՆԱՎՈՐ ԸՄԲՌՆՈՒՄ այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նաև` «ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք»:

Այսքանից հետո արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ խոստովանություն է անում` խոսելով Սոչիում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:

Անիմաստ է խոսել ու բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը բացահայտելու մասին: Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը այլևս հայտնի փաստ է:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բանավոր ըմբռնումների և պայմանավորվածությունների մասին` ստորև.

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն