Նիկոլ Փաշինյանի աջակիցները ատելության ու բռնության կոչեր են անում և շարունակում անպատիժ մնալ

article-image

AntiFake.am-ը բազմիցս անդրադարձել է իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի այն աջակիցներին, որոնք ատելության, բռնության կոչեր են անում, սպառնալիքներ հնչեցնում, սեռական բնույթի հայհոյանքներ տեղում, սակայն առ այս պահը մեր հրապարակումներին իրավապահ մարմինների կողմից որևէ ընթացք չի տրվել։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի հերթական աջակցին՝ Վարսիկ Ճաղարյանին, որը Ֆեյսբուքում շարունակ սպառնալիքներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների և իշխանության քննադատների հասցեին տարբեր լրատվական նյութերի մեկնաբանություններում, տվյալ անձանց անձնական էջերում։ Վարսիկ Ճաղարյանն անգամ սպառնալիքներով, բռնության և ատելության կոչերով լի անձնական նամակներ է ուղարկում ֆեյսբուքյան օգտատերերին՝ չվախենալով իր իսկ պաշտելի իշխանության կողմից վերջերս ընդունված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ, այսպես ասած, ատելության կոչերի համար վրա հասնող քրեական պատասխանատվությունից։

Այդպիսի նամակներից մեկում ասվում է. «այ տականք այո եսօր հանցագործ դատաորները վաղենում են,քանի որ քո պես քաքեր ուտող են եղել ժամանակին, այ ոչ նոռմալ ծնունդ, այ անթասիբ շուն, երեխեքիդ քթիցա աստված բերելու նենց ես պատժվելու որ աշխարհում ամեն բան մոռանաս ցավտ ենքան ահաոր լինի, ժողովրդի անեցքը քո պեսների վրայա ու հավատա որ ռակա հանելու երեխեք ու փրկություն չի ունենալու, մոմորվելու ես ցավիտ մեջ»։
 


 

Ինչպես հասկանում ենք այս տիկնոջ ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից, նա ակտիվ հեղափոխական է և Նիկոլ Փաշինյանի ու իշխող ուժի մի քանի ներկայացուցիչների նվիրյալ աջակիցը։
 





 

Ժամանակին նա աջակցել է «Ժառանգություն» կուսակցությանը, իսկ ավելի ուշ նաև «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը։

Տիկինը, բացի Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին վիրավորելուց, սպառնալուց, անիծելուց ու ատելության կոչեր հնչեցնելուց, իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է նաև նկարներ, որոնցով ամենազարհուրելի ձևով ծաղրում, վիրավորում ու զրպարտում է նախկին իշխանության ներկայացուցիչներին և ոչ միայն։ Տիկնոջ թիրախում են նաև լրագրողները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը։
 







 

Նկատենք, որ բոլորովին վերջերս քրեական գործ է հարուցվել իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Նարեկ Սարգսյան անունով ֆեյսբուքյան օգտատիրջ դեմ նրա մի տեսանյութում առկա սպառնալիքների և հայհոյանքների հետևանքով։

Սակայն իրավապահ մարմինները համառորեն շարունակում են «չնկատել» իշխանության աջակիցների կողմից դրսևորվող նույնաբնույթ վարքագիծը, երբ ատելությունը, բռնության կոչերն ու սպառնալիքները հնչեցվում են իշխանության քննադատների հասցեին։ Եվ այս խտրական վերաբերմունքը՝ գործող իշխանության քննադատներին հետապնդելը, իսկ աջակիցների գործողությունները «չնկատելը», ոստիկանությանը դարձնում է քաղաքական պատվերի գործիք և խտրական վերաբերմունքի արդյունքում հետապնդվողների նկատմամբ իրականացվողը դառնում է ապօրինի գործընթաց։

Իրավապահների այդ վարքագիծը միանգամայն օրինաչափ է Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին հաջորդած ելույթի համատեքստում, քանի որ նա, լինելով Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում ամենից շատ ու հրապարակային բռնության կոչեր հնչեցրած քաղաքական գործիչը և հասարակության մեջ բաժանումներ մտցրած ու հասարակության տարբեր շերտերում միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն սերմանող անձը, իր կուսակցության ներկայացուցչի կողմից դրսևորված բռնությունը դատապարտելու և այդ իրավիճակի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն ինքն իրեն և իր իշխանությանը դիրքավորեց որպես տուժած կողմ՝ ներկայացնելով որպես բռնության զոհ։

Մինչդեռ փաստերը խոսում են հակառակի մասին.

Այսպես, բոլորովին վերջերս՝ ապրիլի 29-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը և նրա գործընկերը՝ Վահե Խանդիլյանը, ուղիղ եթերում անդրադարձել են «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջադեպին ու մի շարք վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցրել իշխանության ընդդիմախոսների հասցեին։

«Լսեք արա՛, հակա եք, հակապետական եք, հակահեղափոկան եք, ի՞նչ եք, ո՞վ եք արա՛, բորորիդ զգուշացնում եմ չափերներդ չանցնեք, վերընգե՛ք տեղներդ, ուղիղ 24 ժամվա  մեջ բորորիդ հարցերը կլուծվի արա՛, փորձվեք թե իշխանությանը հանեք հունից»,- սպառնալիքների շարք էր տեղացել Հայկ Ստեփանյանը։

Նոր թափով ու նորանոր զարհուրելի դրսևորումներով շարունակվում է իշխանության կողմից ֆինանսավորվող հարյուր հազարավոր հետևորդներ և դիտումներ ունեցող յութուբյան ալիքների՝ ատելություն, զրպարտություններ, կեղծիքներ, ստեր, ազգամիջյան թշնամանք տարածող գործունեությունը։ Այդ անձանց ինքնությունը AntiFake.am-ը նույնպես բացահայտել է և ներկայացրել հանրությանը (Մաս 1, Մաս 2)։ Դրանց հակաքարոզչությունը Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների վերաբերյալ վերջին շրջանում դարձել է ավելի գռեհիկ, լպիրշ ստերով ու կեղծիքներով լի։ Եթե Perfect TV-ն զբաղված է հայ հասարակության մեջ ատելություն ու անհանդուրժողականության սերմանելով, ապա 8rd.am-ը զբաղվում է ազգամիջյան ատելություն գրգռելով, էժանագին ստերով Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների ղեկավարության դեմ ատելություն գեներացնելով.
 









 

Նախորդ տարի էլ իշխանության աջակիցներից մեկը՝ Ջիվան Աբրահամյանը, ով իրականացնում էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորական թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը, որը Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին ամենամոտ կանգնած անձանցից մեկն է, «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնօրենն ու «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրենի պարտականությունների կատարողը, սպառնում էր «քարով ցխել Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի գլուխը», իսկ իշխանության աջակից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ առաջարկում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին «այրել», «մորթել» եւ «վտարել երկրից»։

Վերջերս վարչապետի հավատարիմ աջակից, հեղափոխական, Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքներին առնել ու մորթել»։
 



 

Առանձնացրել և հանրությանը ներկայացրել ենք նաև իշխանական «ֆեյքաբուծարաններում» ստեղծվող բազմահազար ֆեյք էջերից 85 ֆեյք էջ, որոնք Ֆեյսբուքում սպառնում ու վիրավորում են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։
 



 

Ներկայացրել ենք նաև ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ գրող 100 և ավելի կանանց (Մաս 1Մաս 2Մաս 3Մաս 4Մաս 5Մաս 6Մաս 7,  Մաս 8Մաս 9, Մաս 10).
 



 

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ վերը թվարկված դեպքերից որևէ մեկով իրավապահ մարմինները որևէ գործողություն չեն ձեռնարկել։

Այսպիսով, հույս հայտնենք, որ իրավապահ մարմինները չեն անսա Նիկոլ Փաշինյանի՝ «իշխանությունը զոհ է, մյուսները՝ բռնարարներ» վարկածով և երկակի ստանդարտներ դրսևորելու փոխարեն պատասխանատվության կենթարկեն ատելության և բռնության կոչեր, սպառնալիքներ հնչեցնող բոլոր անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների աջակիցներին և կսկսեն հենց Վարսիկ Ճաղարյանից։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն