Կղեկավարի՞ Մարգարիտա Գրիգորյանի հովանավորյալը Հանրայինը. Կոռուպցիոն ի՞նչ ցանց է գործում Հ1-ում

article-image

AntiFake.am-ի աղբյուրը ուշագրավ տեղեկություններ է փոխանցել Հանրային հեռուստաընկերությունում տիրող իրավիճակի և կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։

Թվում էր՝ Մարգարիտա Գրիգորյանի՝ Հ1-ի տնօրենի պաշտոնից գլխիկոր հեռանալուց հետո կրքերը հեռուստաընկերության շուրջ ու ներսում կհանդարտվեն, բայց գնալով նոր ու հետաքրքիր բացահայտումներ են արվում։

Պարզվում է` Մարգարիտա Գրիգորյանը հեռուստաընկերության ստեղծագործական թիմին «պարտադրել է», որպեսզի Հ1-ի նախորդ եթերաշրջանում եթեր հեռարձակվող «Քո սպորտը» հաղորդաշարի համահաղորդավարը լինի Ռաֆայել Խաչատրյանը, որն այդ ընթացքում աշխատելիս է եղել «Gold’s Gym» մարզական ակումբում։ Վերջինս ստացել է նաև Հանրայինի գործադիր պրոդյուսերի պաշտոնը։

Բացի այդ, աստղաբաշխական աշխատավարձ է ստանում բարձր պաշտոն զբաղեցնող Հանրայինի ծրագրերի տնօրեն Թերեզա Քարիմյանը, որը համատեղությամբ, և, իհարկե, «պատահականորեն», Մարգարիտայի սանիկն է: Արխիվի բաժինը երկար տարիներ «պատահականորեն» ղեկավարել է վերոնշյալ սանիկի ամուսին Սերգեյ Տոնոյանը, հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը, որը երկար տարիներ այդ պաշտոնում է, Մարգարիտայի կուրսընկերուհի Գոհար Մխիթարյանն է։ Շարքը դեռ ամբողջական չէ։ Թեև ինչու ենք դեռ զարմանում, երբ նույն պատկերը նաև երկրում է, երբ շարունակում են բարձր պաշտոններ գրավել անգլերենի ուսուցիչը, քավորն ու սանիկը, վարսավիրն ու վարորդը։

Իսկ ամենահետաքրքիրը լրատվական ծառայությունը ժամանակավորապես ղեկավարող Ռուբեն Շահինյան երևույթն է: Ամբիցիոզ այս երիտասարդը, որը մի անգամ բախտը փորձեց Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում ու ձախողեց քննությունը՝ զարգացման թերի ու սիրողական ծրագիր ներկայացնելու պատճառով, Հանրայինում զվարճալի մի քանի հաղորդման պրոդյուսինգով է զբաղվել: Նա համարվում է Մարգարիտա Գրիգորյանի հովանավորյալը, թեև Գրիգորյանը, իրեն բնորոշ ցինիզմով ու ծաղրական տոնայնությամբ, Հեռուստաընկերության ստեղծագործական կազմի ներկայությամբ բազմիցս անպատվաբեր արտահայտություններ է իրեն թույլ տվել Շահինյանի հասցեին, ընդհուպ նրան վռնդել աշխատանքից: Սակայն երկրում իշխանափոխությունից հետո նա վերադարձավ Հանրային ու մտավ լրատվական դաշտ, որից գրեթե բան չի հասկանում: Շահինյանին լրատվական ծառայությունում «տիրություն արեց» Լրատվական ու վերլուծական ծառայության ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը, ով համարվում էր Մարգարիտա Գրիգորյանի քրեական գործերի հաստ դոսյեն «ջրողը» Նիկոլ Փաշինյանի մոտ: Շահինյանը նպաստեց Թևոսյան-Գրիգորյան մերձեցմանը և այժմ նույնպես վայելում է ԱԺ պատգամավորի լիարժեք աջակցությունը Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի համար սպասվող մրցույթում: Իշխանափոխությունից հետո լրատվականի աշխատակիցները խոստովանում են, որ անցած 2 տարում, ինչ հեռացել են Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը, լրատվականը կորցրել է պրոֆեսիոնալիզմը, մնացել է դիլետանտների կամայական որոշումների հույսին:

Ի դեպ, պաշտոնանկ արված Պետրոս Ղազարյանը շարունակում է ղեկավարել Հանրայինի լրատվականը, երեկոյան թռուցքաժողովներ անում, ուղղորդում Շահինյանին, որն էլ առանց դիմադրելու շարունակում է լսել ու աշխատել՝ հույս ունենալով, որ Ղազարյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջոցով կհամոզի վարչապետ Փաշինյանին, որպեսզի Ռուբեն Շահինյանը դառնա Հանրայինի գործադիր տնօրեն:

Հ.Գ. Պարզվում է՝ Մարգարիտա Գրիգորյանը միջոցառումների կազմակերպման, նկարահանման, ֆիլմարտադրության, պրոդյուսինգի նոր ընկերություն ստեղծելու մասին հայտարարություն է տարածել, որում ղեկավար պաշտոն կզբաղեցնի նաև հայտնի սկանդալի պատճառով Հանրայինից ազատված Վարդան Հակոբյանը: Ընկերությունը վաղուց է ստեղծվել, և պատահական չէ, որ տիկին Գրիգորյանը քծնանքի ու շողոքորթության բոլոր միջոցներով իր կապերն ամրապնդում էր իշխանության, մասնավորապես՝ հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, որպեսզի իր իմիջը բարելավի իշխանության վերին օղակներում: Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո նա մշտապես աջակցել է Մովսիսյանին, որպեսզի նա զբաղեցնի Հանրայինի տնօրենի պաշտոնը և կարողանա սեփական ֆիրմայի արտադրանքը վաճառել Հանրային հեռուստաընկերությանը: Կոռուպցիան էլ պոզ ու պոչո՞վ է լինում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն