Ներկայացվել է 14 մլն դրամի վնասի հատուցման պահանջ

article-image

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանական տեսչությունից:

-Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։

-ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:

-Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են  վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226  ՀՀ դր.։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն