(PHOTOS) Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ

article-image

Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել է աշնանացանի աշխատանքները։ Այս մասին հայտնում են Սարուշենի համայնքապետարանից։

Ավելի վաղ համայնքապետարանից հայտնել էին, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող  հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ 

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար,  մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն