Լրատվականներից որևէ մեկն անձամբ չի զրուցել Արմեն Սարգսյանի որդու հետ. իսկ «հերքման» տեքստը տարածվել է նախագահականի մամուլի ծառայության կողմից

article-image

Այսօր՝ մայիսի 12-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրառում էր կատարել Արմեն Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ՝ նշելով, որ Հայկ Սարգսյանը ամուսնացել է Ֆարիս անունով տղամարդու հետ, և շնորհավորել էր նախագահին այդ կապակցությամբ։

Քիչ առաջ լրատվականները տեղեկություն են տարածել՝ թե իբր Արմեն Սարգսյանի որդին հերքում է տեղեկությունը։

Ուսումնասիրելով լրատվականների հերքման տեքստերը և լրատվամիջոցների՝ տեղեկության ներկայացման եղանակը պարզ է դառնում, որ նախագահ Արմեն Սարգսյանի լրատվական ծառայությունը դիմել է շատ արագ բացահայտվող «հնարքի»։

Լրատվականների կողմից տարածվող հերքման տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:

Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:

Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»։

Հիմա գանք լրատվականների՝ այս տեքստը ներկայացնելու նախաբաններին.

Այսպես, Hraparak.am-ը գրել է. «Hraparak.am-ը պարզաբանում խնդրեց այս կապակցությամբ նախագահի ընտանիքից։ Մեզ տրամադրեցին անձամբ նախագահի որդու՝ Հայկ Սարգսյանի պարզաբանումը որտեղ նա հերքում է, որ տղամարդու հետ է ամուսնացել», որին հաջորդում է «հերքման» տեքստը։

ArmDaily.am-ը գրել է. «ArmDaily.am-ը մեկնաբանության համար դիմեց Հայկ Սարգսյանին, ով մեզ ասաց.», որին հաջորդում է տառացիորեն նույն «հերքման» տեքստը, որը հրապարակել էր Hraparak.am-ը։

Luere.com-ը գրել է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, հերքում է իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին համացանցում տարածված լուրերը: ԼՈւՐԵՐ.com-ի խնդրանքով տրամադրվել է Հայկ Սարգսյանի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև.», որին դարձյալ հաջորդում է տառացիորեն այն տեքստը, որը հրապարակված է Hraparak.am-ում և ArmDaily.am-ում։

Ինչ է ստացվում, մի դեպքում Hraparak.am-ին և Lurer.com-ին «տրամադրվել է» Արմեն Սարգսյանի որդու հերքումը (հարց է առաջանում, թե ով է տրամադրել), մյուս դեպքում ArmDaily.am-ը նշում է, որ անձամբ է զրուցել Հայկ Սարգսյանի հետ, և բոլոր դեպքերում հրապարակվել է տառացիորեն նույն տեքստը։

Եվ ինչ է պարզվում. լրատվամիջոցներից որևէ մեկն անձամբ զրույց չի ունեցել Հայկ Սարգսյանի որդու հետ, իսկ նշված տեքստը լրատվամիջոցներին տրամադրել է ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը` խնդրելով այն տարածել Հայկ Սարգսյանի անունից։

Փաստորեն Հայաստանի Հանրապետության նախագահի՝ հարկատուների հաշվին ֆինանսավորվող գրասենյակի մամուլի ծառայությունը վերածվել է Արմեն Սարգսյանի որդու մամուլի ծառայության և հայտարարություն է տարածում Արմեն Սարգսյանի որդու անունից, իսկ լրատվամիջոցներից որոշերը տարածում են, թե անձամբ զրուցել են Արմեն Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի հետ։

Այս պարագայում նվազագույնը կասկած է առաջանում, թե արդյո՞ք «հերքման» տեքստը համաձայնեցվել է Արմեն Սարգսյանի որդու հետ։ Եթե այո, ապա ինչու՞ է տեքստը տարածվել ոչ թե անձամբ իր կողմից, այլ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի ծառայության կողմից։ Եթե ոչ, ապա իսկապես հետաքրքիր կլիներ լսել անձամբ Հայկ Սարգսյանի մեկնաբանությունը տարածվող լուրերի կապակցությամբ։

Հ.գ. Հետաքրքիր կլինի հաշվել, թե քանի անգամ են նախորդ նախագահների՝ հարկատուների միջոցներով վճարվող գրասենյակների մամուլի ծառայությունները հերքել նախագահի ընտանիքի անդամներից որևէ մեկի վերաբերյալ տեղեկություններ և անձամբ ընտանիքի անդամների անունից դրանք տրամադրել լրատվամիջոցներին տարածման համար։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն