Ինչպես են մաքսանենգ ծխախոտը Հայաստանից տեղափոխել Ռուսաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Infoport տելեգրամյան ալիքի տեղեկությունների համաձայն ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ էին կալանավոորել ապրիլի վերջին։

Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տարված ծխախոտի բիզնեսի հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Վերջինս, իհարկե, շտապեց հերքել այս տեղեկությունները։

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Ռուսաստանի իրավական շրջանակների տվյալներով՝ արտակարգ դրության պայմաններում Հայաստանից մաքսանենգ ճանապարհով կենցաղային ապրանքների անվան տակ 40 տոննա ծխախոտ էր արտահանվել Ռուսաստան և դրա վրա աչք էին փակել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, օդանավակայանի ղեկավարությունը ու Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ, իշխանության ամենաբարձր օղակներից նման հրահանգ են ունեցել։ Հակառակ դեպքում խստացված հսկողության պայամաններում այս գործընթացը բացառված էր, որ տեղի ունենար։

Նույն աղյուրը հայտնում էր, որ մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվել էր, իսկ այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները իմացել էին, որ մաքսանենգության մեջ ներգրավված է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հրահանգել էին կալանավորել բեռը և քրեական գործ հարուցել՝ բացահայտելով ապօրինությունների ողջ շղթան։

Տեղեկություններ են շրջանառվում, որ այս գործընթացի մեջ ներգրավված են եղել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, եղբայրը՝ Սիփան Փաշինյանը, իսկ պրոցեսն իրականացվել է ՊԵԿ-ում Աննա Հակոբյանի «մարդու»՝ Շուշանիկ Ներսիսյանի օգնությամբ։

Այսօր` մայիսի 13-ին, Արամ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ցուցադրվում է սկանդալային ծխախոտային բեռները։ Ինչպես կարելի է նկատել՝ ծխախոտները տեղափոխվել են մարդատար ինքնաթիռով։

Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութին կիվ գրել է. «Ահա այսպիսի տեսք ուներ ինքնաթիռում հայտնված հայկական ծխախոտը: Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ մեր գործնկերներին տեսանյութը ինձ ուղարկելու համար)»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն