Ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել. Աբրահամյան

article-image

Շուշիի տանկի հայտնի հուշարձանի հարակից հատվածում՝ պատին, ժամանակին Արցախի Հանրապետության դրոշն էր պատկերված, որը անհայտ հանգամանքներում պղծել են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցիների հետ շփման գիծն անցնում է հուշարձանից քիչ վերև, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել։

Այս խնդիրը ճշտման ենթակա նվազագույնը 2 հարց ունի։ Ո՞վ է նման արարքի հեղինակը և ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է հաջողվել իջնել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված։

Ենթադրելի է, որ սադրանքն իրականացվել է ադրբեջանցիների կողմից, սակայն հայկական խորհրդանիշի պղծումից բացի սա ցույց է տալիս Արցախի անվտանգության խոցելիությունը, որովհետև միջադեպը տեղի է ունեցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի հարակից մասում։

Ադրբեջանի նման հարևան ունենալու պայմաններում նմանատիպ այլանդակությունները, ցավոք, սպասելի է, սակայն մեր խնդիրը պետք է լինի հնարավոր բոլոր միջոցներով կանխելու ադրբեջանական սադրանքներ, այդ թվում՝ դիվերսիոն ներթափանցման։

Սա նշանակում կոմունիկացիաների, սահմանագծի անվտանգության ապահովման ճկուն համակարգ, նոր լուծումներ և իրադրությանը հատուկ միջոցառումներ, որի որակը դեռևս հեռու է բավարար լինելուց»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն