Վահագնը պատերազմում զոհված կամավորական Վրեժ Բարսեղյանի որդին է

article-image

Վահագնը պատերազմում զոհված կամավորական Վրեժ Բարսեղյանի որդին է։ 8 տարեկան ա։ Ձմեռ պապիկից հեռախոս էր ուզել, ասել էի՝ չէ, չենք ուզում, որ էրեխեքը խորանան էտ հեռախոս-պլանշետների մեջ։ Քրոջը՝ Անահիտին, հեծանիվ էինք տարել։ Ինքն էլ փոխել էր ցանկությունը, Beyblade էր ուզել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է BlogNews.am կայքի խմբագիր Արամ Գևորգյանը։
 
«Էս խաղի անունը ձեզ ոչինչ չի ասի, որովհետև անգամ էտ խաղը վաճառողին ոչինչ չէր ասում, մենակ գիտեր, որ ունի դրանից))) Տուփը բացելուց հետո կես ժամ փորձում էինք հասկանալ, թե ոնց են խաղում։ Կարճ ասած՝ շատ ժամանակակից հոլն ա)))
 
Երեկ մի քիչ խաղացինք էտ խաղը, դե պարզ ա՝ Ձմեռ պապը կրեց ։ Ու էտ շփման ընթացքում հասկացա, որ շատ լավ ու լուսավոր էրեխայա Վահագնը, ու էտ հեռախոսը խելացի ա օգտագործելու։ Ու նենց սրտիս դարդ եղավ, որ էտ խելացի էրեխու նախնական ցանկությունը մերժել էի։
 
Էսօր ընկերներիցս մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, գրեց, որ ուզում ա լավ ու արժեքավոր նվեր գնել էրեխեքից մեկ-երկուսին։ Միանգամից Վահագնը եկավ մտքիս։ Ասի՝ ախպեր, շատ կուզեմ էս էրեխուն հեռախոս առնեք։ Ասեց՝ խնդիր չկա։
 
Մի 2 օրից Ձմեռ պապիկի օֆիսից Վահագնենց տուն նորից կգնան։ Դե հիմա, մեծ մարդ ենք, «խառնել էինք» նամակները, սխալ նվեր էինք տարել)))Համ էլ հըլը տենամ պարապե՞լ ա, թե էլի կրվելու ա»,- գրում է Գևորգյանը։
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն