Հարութս դու վաղուց ես զորացրվել, ուղղակի հավերժության ճանապարհն էր քո տունը

article-image

Տասնչորս ամիս առաջ աշխարհը մի անբիծ մաքրությունից զրկվեց , իսկ ես զրկվեցի գույնից, կորցրեցի գեղեցիկը տեսնելու, զգալու, գնահատելու զգայարանս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի մայրը՝ Նատալյա Դավթյանը։
 
«Իմ ԼՈՒՍԵ, ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՏՂԱ , այսօրվանից սկսած կծալեի դողացող մատներս, որ իրար գումարեի մեկ ամիսն ու գառը պատրաստեի մատաղի ՝ որդիս կզորացրվեր։
Չէ, Հարութս, դու վաղուց ես զորացրվել, ուղղակի անմահության հավերժության ճանապարհն էր քո տունը։
Ես նորից մի ամիս էլի աչքս ճամփիդ , ականջս՝ ձայնիդ, կսպասեմ ու հետո նորից ինձ կհամոզեմ, որ քո երջանկությունը սպառվել է ։
Կարոտել եմ ԿԱՐՈՏՍ»,- գրում է Դավթյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն