Արմեն Մելիքբեկյանին պատկանող լրատվականը շարունակում է մանիպուլյացիաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից սադրանքի կապակցությամբ

article-image

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող epress.am լրատվական կայքում շարունակվում են տեղադրվել հայ-ադրբեջանական պետական սահմանի, արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծությունների և սադրանքների մանիպուլացնող հրապարակումներ:

Այսօր կայքում հրապարակվել է նյութ՝ «Գնդակոծվել են սահմանամերձ գյուղերը. զինվորականները միմյանց են մեղադրում» վերնագրով:
 


 

Նյութի բովանդակության մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ «ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ»: Հրապարակվել են նաև Շուշան Ստեփանյանի ներկայացրած լուսանկարները:

Այնուհետև լրատվականը ներկայացրել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության հաղորդագրությունը, ըստ որի՝ «Մայիսի 13-ին հայկական կողմը խոշոր տրամաչափի զենքից գնդակոծել է Գազախի շրջանի Աբասբեյլի գյուղի բնակելի տները, որոնցից մի քանիսը վնասվել են։ Կրակի տակ են հայտնվել գյուղի մերձակայքի հսկիչ անցակետերըգյուղ գնացող ռազմական և քաղաքացիական մեքենաները։ Կրակը բացվել է Հայաստանի Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի կողմից։ Ադրբեջանական կողմը պատասխան կրակ է բացել»:

Նյութի հրապարակման հետ կապված խնդիրն այն է, որ դրա վերնագիրը կարդալիս ընթերցողը ունենում է հետևյալ եզրակացությունը.

1. տեղի է ունեցել գնդակոծություն, գնդակոծվել ԵՆ սահմանամերձ գյուղԵՐ:

2. «զինվորականներ» ասելով՝ ում ենք նկատի ունենում:

3. «միմյանց են մեղադրում» ասելով՝ հասկացվում է, թե խոսքը ամբողջությամբ վերաբերում է հայկական զինված ուժերին:

Նյութի ռուսերեն հատվածում ձևակերպումները փոքր-ինչ այլ են. այստեղ հեղինակները նշում են, որ «Оборонные ведомства Армении и Азербайджана сообщают об обстреле приграничных сел: каждая из сторон обвиняет другую в том, что та начала первой»: 

Այսպես.

Փաստացի  ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Այս փաստը ապացուցված է, ՊՆ մամուլի խոսնակի հրապարակած լուսանկարներով այն փաստացի ապացուցվում է:

Նյութի հեղինակները, նշելով «սահմանամերձ գյուղերի» մասին, փաստացիորեն հիմք են ընդունում նաև Ադրբեջանի կողմից տրամադրված տեղեկատվությունը, այն է՝ «գնդակոծվել է ադրբեջանական մի գյուղ»:

Հարց է, թե ինչ տրամաբանություն է առկա նյութի հեղինակների այս մտածելակերպում, թե «զինվորականները միմյանց մեղադրում են» ասելով՝ ինչու են մանիպուլացնում հարցը, եթե, ենթադրենք, այն նպատակադրված չէ խնդիրը նաև ադրբեջանական կողմի «պարզաբանումը» ներկայացնելու և հայկական լրատվական դաշտում ու հայ ընթերցողների շրջանում:

Արմեն Մելիքբեկյանին պատկանող այս լրատվամիջոցի նման գործելակերպը նորություն չէ: AntiFake.am-ը ներկայացրել էր դեռևս 2016թ. ապրիլին ռազմական գործողությունների ընթացքում լրատվականի կողմից ադրբեջանական քարոզչական աղբյուրներից նյութերի թարգմանություններ, այլ հրապարակումներ, այնուհետև՝ հայկական զինված ուժերի հաղթանակները «ոչինչ» կամ «պարտություն» ներկայացնող հրապարակումներ, զինվորականների պատիվը, արժանապատվությունը ոտնահարող, պատերազմական հերոսներին հեղինակազրկող հրապարակումներ:

Լրատվականը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս շարունակում է տարածել հակահայկական տարրեր պարունակող նյութեր՝ ջուր լցնելով հակառակորդի քարոզչական ջրաղացին:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն