Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի մայրիկի ծննդյան օրն է

article-image

Էս աղջկա երջանիկ նկարը՝ պատերազմից մի քանի օր առաջ էր։
Հպարտ մամա է դարձել, երբ որ տղային բանակ ուղարկեց։
Սիրված ու հարգված կին է եղել՝ ընտանիքում և շրջապատում։
Սիրելի երեխաներով փաթաթված ամենա երջանիկ մաման է եղել։
Մեծ ապագա է պլանավորել զինվոր տղայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի մայրը՝ Մանուշ Սահակյանը։
 
«Այս ամենը կանգ առավ 2020թ. ու իր կյանքը այլապես 40 տարեկանից հետո չի աճում։
Սիրտը կոտրվեց, որ որդին տուն չեկավ։
Իր աչքերը երջանկությունից էլ չի փայլում։
Երեխաներից մեկի աթոռը դատարկ մնաց։
Հոգին չի խաղաղվում, էլ ամեն ինչը առաջվանը չէ։
Էլ նույն Մանուշը չեք գտնի։
Բայց ինքն շատերից ուժեղ է
Կյանքում ամեն հարվածի հանդիպեց, ու մինչև հիմա ողջ է
Միակ թերությունս՝ սուտը չեմ սիրում, իսկ ճակատին կասեմ դառը ճշմարտությունը (քանի որ շատերը ստի համար մեռած են)
Ես գիտեմ ինձ ինչքան հարգող մարդ կա ու ինչքան ատող, իսկ իմ կյանքում ատող մարդկանց տեղերը կողպեկով փակվում են
Խնդրում եմ ինձ մի շնորհավորեք, միայն առողջություն մաղթեք, քանի որ էլ առողջություն չունեմ։
Կյանքս կանգ առավ 40֊ում, իմ տղեն ինձ միշտ ջահել է տեսել ու հանուն Զորիկիս կպահպանեմ իմ ջահելությունս հանուն իմ երկու մյուս զավակներիս։
Այո և պարտավոր եմ նրանց ապրեցնել տալ։
Ժամը 00։00֊ին ամուսինս ու երկու երեխաներս շնորհավորեցին, իսկ ես սպասեցի Զորիկիս գալուստին, որ միշտ գալիս է ու գրկում և համբուրում իմ համեստ բալաս։
Չեկար, բայց կողքս ես, ես դա զգում եմ
Իմ Զոկա բալաս»,- գրում է Սահակյանը։
 
Աղբյուր՝ AntiFake.am
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն