Միքայել Մինասյանը ճիշտ էր. Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասին տեղեկությունները

article-image

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» տեսաշարի երրորդ մասում սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառքի Ռուսաստանի Դաշնությունում:

Այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին վերաբերող հարցին, ըստ որի` նա մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է արտահանել։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել: Այդ արտահանողները իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել։ Այդ հարցով այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - հայտարարեց Փաշինյանը` ըստ էության հաստատելով ծխախոտի մաքսանենգության փաստը։ 

Իր ընտանիքի անդամների՝ մաքսանենգ սխեմայում ներգրավվածության մասին տեղեկությունների կապակցությամբ Փաշինյանը նշեց. «Կնոջս եղբորը վերաբերվող դրվագին, ես տեղյակ եմ, որ Հրաչյան դատական հայց է ներկայացրել։ Ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք ու անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հնարավարություն կունենաք տեսնելու` ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ», - ասաց Փաշինյանը՝ չհերքելով իր ընտանիքի անդամների՝ հանցավոր սխեմայում ներգրավվածությունը։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցույթուն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար հրապարակային ներողություն ու հերքում խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով:

Հասարակական գործիչներն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին կատարել Փաշինյան ընտանիքի ենթադրյալ ծխախոտային մաքսանենգության տեղեկությունների վերաբերյալ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն