WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից. տեսանյութ. «The Guardian»

article-image

«The Guardian». Այսօր Միացյալ Թագավորությունում Էկվադորի դեսպանատնից բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը: Դեռևս ապրիլի 2-ին Էկվադորի նախագահը հայտարարել էր, որ Ասսանժը «շարունակաբար խախտել է» ապաստանի պայմանները: Նախագահ Մորենոն մասնավորապես ասել է. «իր ապաստանի պայմաններում Ասսանժը չի կարող թափանցել անձնական հաշիվներ կամ օգտվել անձնական հեռախոսներից, և նա չի կարող միջամտել պետությունների կամ ոչ բարյացկամորեն տրամադրված պետությունների վարած քաղաքականությանը»: 

Ասսանժին արտահանձնելու ԱՄՆ-ի խնդրանքը բավարարվել է: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին սպասվում է հինգ տարվա ազատազրկում:

Ասսանժի փաստաբանը հայտարարել է, որ այս գործողությունները կապված են ԱՄՆ-ի կողմից Ասսանժին արտահանձնելու դիմումի հետ, սակայն ՄԹ վարչապետի խոսնակը արդեն իսկ հերքել է բրիտանական կառավարության կողմից Էկվադորի հետ քաղաքական ապաստանին վերջ տալու համար բանակցություններ վարելու մասին տարածված լուրերը:

Ռուսաստանը արդեն իսկ դատապարտել է Ասսանժի նկատմամբ կատարվող քայլերը:

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Ռաֆսոնը (Kristinn Hrafnsson) դատապարտել է Ասսանժի ձերբակալությունը՝ ասելով. «Որևէ մեկը, որը ցանկանում է, որ մամուլը ազատ լինի, հարկ է, որ դատապարտի այս դեպքի հանգամանքները: Եթե նրանք արտահանձնեն լրագրողին Միացյալ Նահանգներ, ապա հետագայում ոչ մի լրագրող չի կարող ապահովագրված լինել: Սա պետք է կանգնեցվի, սրան պետք է վերջ տրվի:

Դեռևս 2010թ. շվեդական ոստիկանությունը 2 մեղադրանք էր առաջադրել` բռնաբարության և սեռական ոտնձգության հատկանիշներով, ինչը Ասսանժը հերքում է:

Աղբյուրը՝  Julian Assange: key dates in the WikiLeaks founder's case

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն