Փաշինյանը ստում է. նա 2019 թ.-ին հանդիպում ունեցել է ՀԿ-ների, մասնավորապես՝ սորոսական թևի ներկայացուցիչների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ներկայացրել է նոր «100 փաստ», ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Փաշինյանն ասուլիսի, ապա լրագրողների հարցուպատասխանի ընթացքում արել է մի շարք սուտ և մանիպուլյացիոն հայտարարություններ, որոնք կներկայացնենք առանձին-առանձին։

Փաշինյանը, «Analitik.am» լրատվականի հարցին ի պատասխան, նույնպես ստել է՝ նշելով, որ 2019 թվականին հանդիպում չի ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Analitik.am»-ի հարցը. «Պարոն Փաշինյան, Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները բացահայտում են, որ դուք նրանց հետ փակ հանդիպումներ եք ունենում, որոնց ժամանակ սորոսականները ձեզ միջնորդում են  հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել: Ինչքա՞ն ժամանակը մեկ եք նման հանդիպումներ կազմակերպում  սորոսակականների հետ: Ի՞նչ քրեական գործերի շուրջ են նրանք միջնորդություններ ներկայացնում»:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը. «Ես փակ հանդիպումներ սովորաբար չեմ ունենում, առավել ևս հասարակական կազմակերպությունների հետ, այդ սեկտրի ներկայացուցիչների հետ իմ բոլոր շփումների մասին հաղորդագրություններ եղել են, պիտի որ եղած լինի: Համենայն դեպս, ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, ես հանդիպել եմ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախ, կոնկրետ «Բաց հասարակության» ինստիտուտի հետ առանձին հանդիպում ես չեմ ունեցել, ունեցել ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում: Ներկա են եղել 30, 40 մարդ կամ 10, 15 գուցե: Բայց վաղուց, եթե չեմ սխալվում 2019 թվականին նման հանդիպում չեմ ունեցել: 2018թ. կարող է 1 կամ 2 հանդիպում ունեցած լինեմ: Այնպես, որ այդ դավադրությունների տոնայնությունը, խնդրում եմ, եկեք թողենք»։

Միանգամից ասենք. Փաշինյանը ստում է։ Նա 2019 թվականի սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ սորոսական թևի և պրոիշխանական շրջանակների կարկառուն ներկայացուցիչների հետ։ Եվ այդ հանդիպումը տեղի է ունեցել փակ, առանց նախապես այլ հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին իրազեկելու։

Հանդիպմանը ներկա են եղել.

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և համանախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը,
 


 

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Զարուհի Հովհաննիսյանը,
 


 

Իրավապաշտպան, Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը,
 


 

Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀԻԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը,
 


 

UNICEF-ի աշխատակից, թուրքագետ Արտակ Շաքարյանը,
 


 

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրանը,
 


Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր-նախագահ Էդգար Խաչատրյանը,
 


 

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ ղեկավար, ներկայումս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը,
 


 

Այլ անձինք, որոնք նույնպես ասոցացվում են սորոսականների հետ։
 

Ի դեպ, հանդիպման մասին հրապարակային հայտարարություն չի արվել, բացի, այսպես ասած հասարակակական սեկտորի «իշխանական» ներկայացուցիչներից և սորոսականներից, իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք քննադատում են իշխանություններին, տեղյալ չեն եղել հանդիպման մասին։

Այդ կապակցությամբ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Վարչապետի աշխատակազմին հետևյալ հարցադրումներով.

  • Ինչպե՞ս է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ արդյո՞ք նախապես հայտարարվել է հանդիպման մասին, որպեսզի բոլոր շահագրգիռ կազմակերպությունները հնարավորություն ունենան մասնակցել, եթե այո, ապա որտե՞ղ է տեղադրված եղել հանդիպման հայտարարությունը (խնդրում ենք տրամադրել հայտարարության հղումը),
  • եթե հանդիպումը կազմակերպվել է առանց նախկանական հայտարարության, ապա ի՞նչ սկզբունքով են ընտրվել հանդիպմանը ներկա գտնված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,
  • ո՞ր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են ներկա գտնվել հանդիպմանը (տրամադրել կազմակերպությունների անվանումները և ներկայացուցիչների անունները, ազգանունները),
  • արդո՞ք լրատվականները նախապես ծանուցված են եղել հանդիպման մասին, եթե այո, ապա որտե՞ղ է տեղադրված եղել հայտարարությունը / ինչպե՞ս են ծանուցվել լրատվականները (խնդրում ենք տրամադրել ԶԼՄ-ների համար հայտարարության ծանուցման հղումը)
  • ո՞ր լրատվականներն են ներկա եղել հանդիպմանը։

Վարչապետի աշխատակամի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն