Ճանապարհային ոստիկանները հրահա՞նգ են ստացել կոնֆլիկտներ հրահրել և բռնի ուժ կիրառել իրավախախտ վարորդների նկատմամբ

article-image

AntiFake.am-ի աղբյուրը փոխանցում է, որ երեկ՝ մայիսի 16-ին, հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ, որոնց հրահանգվել է ճանապարհներին հերթապահություն իրականացնելիս իրավախախտ վարորդների հետ հրահրել կոնֆլիկտներ, պարտադիր կերպով բռնի ուժ կիրառել ոստիկանության «իրական ուժը» ցույց տալու համար։

Մեր տեղեկությունների համաձայն՝ որոշ ծառայողներ անհամաձայնություն են հայտնել այս հրահանգի հետ։ Կան ոստիկաններ, որոնք անգամ պատրաստվում են դիմումներ գրել և ազատվել աշխատանքից, քանի որ պատրաստ չեն և ցանկություն չունեն առանց համապատասխան հիմքերի բռնություն գործադրել և կռիվներ հրահրել վարորդների հետ։

Այս տեղեկության և հրահանգի պատճառների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար AntiFake.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին։

Սակայն որոշ ենթադրություններ կան, թե ինչով է պայմանավորված ՃՈ ծառայողներին նման հրահանգ տալը։ Հրահանգը, ըստ ամենայնի, եկել է «ամենավերևներից»՝ անձամբ Նիկոլ Փաշինյանից, ով, վերջին շրջանում և մասնավորապես երեկ տեղի ունեցած ասուլիսից հետո հասկանալով, որ իր գահավիժող ռեյտինգը տարբեր եղանակներով վերականգնելու փորձերը ձախողվում են, իսկ հանրությունը ամեն օր ավելի ու ավելի թերահավատորեն է լցվում իր իշխանության նկատմամբ, որոշել է կազմակերպել ուժի յուրօրինակ ցուցադրություն և ճանապարհներին ՃՈ ծառայողների կողմից վարորդների նկատմամբ ուժ կիրառելով` ցույց տալ, որ իր իշխանությունն իրենից ինչ-որ բան դեռ ներկայացնում է։

Այս ենթադրությունը հիմնավոր է հենց այն պատճառով, որ այսօր իրավապահ համակարգում առանց Փաշինյանի «դաբռոյի» «ոչ մի տերև չի շարժվում», իսկ ճանապարհներին վարորդների հետ կռիվներ սարքելն ու ծեծելը, համաձայնեք, այնպիսի որոշում չէ, որ ընդունվեր ոստիկանության ոչ այդքան բարձր հեղինակություն ունեցող պետ Արման Սարգսյանի կամ ՃՈ ղեկավարի կողմից՝ առանց Փաշինյանի իմացության։  

Այնուամենայնիվ, կսպասենք նաև ոստիկանապետի պաշտոնական մեկնաբանությանը և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն