«100 տուն Արցախում» նախաձեռնությունը երևութապես լավ, էությամբ՝ ապազգային և վնասաբեր ձեռնարկ է. Էդգար Էլբակյան

article-image

«Սուտ փրկիչների մասին.
- «100 տուն Արցախում» նախաձեռնությունը երևութապես լավ, էությամբ՝ ապազգային և վնասաբեր ձեռնարկ է, քանզի
• հանրային ուշադրությունն ու հանրային մոբիլիզացիան արցախյան օրակարգի շուրջ սեպում է ոչ թե ազգային-քաղաքական բաղադրիչի ուղղությամբ, այլ սոցիալական, ինչպես անում էր Կենտրոնը 1988 թ․-ին․ սա ինքնագաղութարարական և հողատվական մոտեցում է,
• «ակնթարթային բավարարման» (instant gratification) կենսահեն սոցտեխնոլոգիայի միջոցով Արցախի շուրջ խոսույթում ստեղծում է պոզիտիվի փուչիկ՝ բթացնելով լայն զանգվածների զգոնությունը և ջանալով լռեցնել խորքային խնդիրների մասին բարձրաձայնողներին,
• նախաձեռնության անդամներից շատերը, ակտիվ տարածողներն ապազգային մարդիկ են։
-  Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը, որից կարող են բխել մյուս ենթաօրակարգերը, վերջինիս տարածքի լիակատար վերաազատագրումն է՝ Օմարից մինչև Բարթաղ, Թալիշից մինչև Հորադիզ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն