ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը օրենք է խախտում

article-image

«Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ն դեռ փետրվարի 20-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Մեզ փետրվարի 22-ին պատասխանեցին, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Հաշվի առնելով, որ տրամադրվող տեղեկատվությունը ծավալուն է և այն մեզ տրամադրվելու է մինչև մարտի 22-ը, ըմբռնումով մոտեցանք այդ պատասխանին։

Սակայն ՊՈԱԿ-ը մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել է միայն ապրիլի 5-ին, որն էլ փոստն առաքել է ապրիլի 10-ին։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.  եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»։

Նույն մասի 3-րդ կետի համաձայն՝ «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Հոդվածի վերլուծությունից հետևում է, որ 30-օրյա ժամկետի անհրաժեշտության դեպքում տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում։ Այսինքն մեզ անհրաժեշտ տեղեկությունը ՊՈԱԿ-ը պետք է մեզ տրամադրեր առնվազն մարտի 22-ին։ Մինչդեռ ուղարկել է ապրիլի 5-ին՝ 14 օր ուշացումով՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։

Հետաքրքիր է, եթե այս ՊՈԱԿ-ը, որի հիմնական գործառույթը, ի դեպ, տեղեկատվության հետ աշխատանքն է, տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանում է օրենքի խախտմամբ, ինչպես է իրականացնում իրեն վերապահված մյուս գործառույթները, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետությանը։

Անհրաժեշտ է նշել, որ ըստ օդում կախված լուրերի այս ՊՈԱԿ-ը ներկայումս զբաղված է ոչ այնքան իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմամբ, որքան «ֆեյքերի ֆաբրիկաներ» աշխատեցնելով։ Միգուցե սրանո՞վ է պայմանավորված նաև, որ ՊՈԱԿ-ը ժամանակ չի գտնում օրենքով սահմանված ժամկետները պահպանելու համար և հարցումներին պատասխանում է օրենքով նախատեսված ժամկետի գրեթե կես ամիս խախտմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը