Արտակարգ դեպք Արարատի մարզում. «Ստալինյան ջրանցք»-ում ավտոմեքենա է հայտնաբերվել

article-image

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  Նորամարգ գյուղի  «Ստալինյան ջրանցքում»  Hyundai  Sonata մակնիշի  ավտոմեքենա կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:  

ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն՝ արդյոք ավտոմեքենայի մեջ կամ ջրանցքում քաղաքացի կամ քաղաքացիներ  կան:

Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձարարականով Մասիսի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որպեսզի ճշտեն որոշ հանգամանքներ: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն