Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր

article-image

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արսեն Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված,  Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ,  43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է:

Մինչ կժամաներ բժիշկների հերթապահ խումբը, 07-ի վարորդի ուղևորին առաջինը բուժօգնություն է ցուցաբերել Hyundai-ի վարորդը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության կապիտան է, իսկ Վ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ: Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները  տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն